1 Chronicles 1:46 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հուսամ մեռաւ, անոր տեղ Բադադին որդին Ադադը թագաւորեց, որ Մովաբի դաշտին մէջ Մադիանացիները կոտորեց, որուն քաղաքին անունը Աւիթ էր։
Armenian 2018
Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունն էր Ավիթ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բադադի որդի Ադադը, որ Մովաբի դաշտումը կոտորեց Մադիանացիներին, եւ նորա քաղաքի անունն էր Աւիթ։
Armenian Eastern Bible 1994
Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին։
Armenian NEA
Մեռավ Ասոմը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունը Գեթեմ էր։