1 Chronicles 11:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անկէ ետքը Աքուքացի Դովդային որդին Եղիազարը, որ երեք զօրավարներէն էր։
Armenian 2018
Նրանից հետո աքուքացի Դոդայի որդի Եղիազարը։ Սա այն երեք հզորներից էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանից յետոյ Աքուքացի Դովդայի որդի Եղիազարը, սա այն երեք զօրաւորների հետ էր։
Armenian Eastern Bible 1994
Նրանից յետոյ գալիս է աքուքացի Դոդայի որդի Եղեազարը։ Սա երեք հզօրներից էր
Armenian NEA
Նրանից հետո գալիս է աքուքացի Դովդայի որդի Եղիազարը։ Նա երեք հզորներից էր