1 Chronicles 12:40 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց մօտ եղողներն ալ, մինչեւ անգամ Իսաքար, Զաբուղոն ու Նեփթաղիմ՝ էշերով, ուղտերով, ջորիներով ու եզներով հաց բերին. նաեւ ուտելիքի համար շատ ալիւր, չոր թուզ, չամիչ, գինի, իւղ, արջառներ ու ոչխարներ. քանզի Իսրայէլի մէջ ուրախութիւն կար։
Armenian 2018
Նաև նրանցից մոտիկ եղողները՝ մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, հաց բերեցին էշերով, ուղտերով, ջորիներով ու եզներով և ուտելիքի համար՝ ալյուր, չոր թուզ, չամիչ, գինի, յուղ և բազում արջառներ ու ոչխարներ, որովհետև Իսրայելն ուրախության մեջ էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նաեւ նորանցից մօտիկ եղողները, մինչեւ Իսաքար, Զաբուղոն եւ Նեփթաղիմ հաց բերին էշերով, ուղտերով, ջորիներով եւ եզներով եւ ուտելեղէնի համար՝ ալիւր, չոր թուզ, չամիչ, գինի, իւղ, արջառներ եւ ոչխարներ շատութեամբ. որովհետեւ ուրախութիւն կար Իսրայէլումը։
Armenian Eastern Bible 1994
Նրանց մերձաւորները, մինչեւ իսկ Իսաքարի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերը, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով
Armenian NEA
Նրանց սահմանակիցները, մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով ուտելիք՝ ալյուր, թուզ, չամիչ, գինի, ձեթ, շատ զվարակներ ու ոչխարներ էին բերում, որովհետև ուրախություն էր Իսրայելում։