1 Chronicles 12:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գադեաններէն ալ Դաւիթին քով անապատին մէջ քաշուեցան՝ զօրաւոր, քաջ, պատերազմիկ, վահան ու նիզակ գործածող մարդիկ։ Անոնց դէմքը առիւծի դէմքի կը նմանէր ու լեռներու վրայի այծ եամներու պէս թեթեւաշարժ էին։
Armenian 2018
Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Գադեաններից բաժանուեցան գնացին Դաւիթի մօտ անապատի միջի բերդը քաջազուն մարդիկ, պատերազմի զինուորներ, վահան եւ նիզակ գործածող, նորանց երեսը առիւծի երես էր եւ սարերի վերայի այծեամների պէս արագաշարժ էին։
Armenian Eastern Bible 1994
Գաղաադից հեռանալով՝ անապատից Դաւթի մօտ եկան քաջազուն մարդիկ, որոնք, ռազմիկներ լինելով, կրում էին վահաններ ու
Armenian NEA
Գաղաադից հեռանալով՝ անապատից Դավթի մոտ եկան քաջազուն մարդիկ, որոնք ռազմիկներ լինելով՝ զինված էին վահաններով ու տեգերով։ Նրանց դեմքը նման էր առյուծի դեմքի, իսկ արագաշարժությամբ նման էին լեռնային այծյամների։