1 Chronicles 14:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Դաւիթ Աստուծոյ հարցուց ու ըսաւ. «Փղշտացիներուն դէմ ելլե՞մ, զանոնք իմ ձեռքս պիտի մատնե՞ս»։ Տէրը անոր ըսաւ. «Ելի՛ր, զանոնք քու ձեռքդ պիտի մատնեմ»։
Armenian 2018
Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Բարձրանամ գնա՞մ փղշտացիների վրա, և դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կմատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կմատնեմ։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրը նրան ասաց.
Armenian NEA
Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Հարձակվի՛ր, և ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։