1 Chronicles 15:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթ Ղեւտացիներուն իշխաններուն պատուիրեց, որ իրենց եղբայրներէն՝ նուագարաններով, տաւիղներով, քնարներով ու ծնծղաներով երգողներ կեցնեն, որպէս զի ուրախութեան ձայներ հնչեցնեն։
Armenian 2018
Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրանց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ տաւիղներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն ասաց ղեւտացիների իշխաններին. «Ձեր եղբայրներին ասացէ՛ք, որ սաղմոսներ երգեն նուագարաններով, քնարներով,
Armenian NEA
Դավիթն ասաց ղևտացիների իշխաններին. «Կարգե՛ք ձեր եղբայրներից՝ սաղմոսներ երգելու նվագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախության ձայներ առաքեն դեպի վեր»։