1 Chronicles 16:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նոյն օրը Դաւիթ առաջին անգամ հետեւեալ սաղմոսը տուաւ Ասափին ու անոր եղբայրներուն ձեռքը, որպէս զի Տէրոջը գոհութիւն տան։
Armenian 2018
Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համար այս սաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.
Armenian Eastern Bible 1994
Այդ օրն էր, որ Դաւիթը Ասափին ու նրա եղբայրներին առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու յանձնարարութիւն տուեց։
Armenian NEA
Այդ օրն էր, որ Դավիթն առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու հանձնարարություն տվեց Ասափին ու նրա եղբայրներին։