1 Chronicles 17:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երկրի վրայ ո՞ր ազգը քու ժողովուրդիդ Իսրայէլին պէս է, որուն համար նոյն ինքն Աստուած եկաւ զանիկա փրկելու, իրեն ժողովուրդ ընելու, որ Եգիպտոսէն ազատած ժողովուրդիդ առջեւէն ազգեր վռնտելով՝ քեզի մեծ ու երեւելի անուն ստացար։
Armenian 2018
Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլին պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
Armenian Eastern Bible 1994
Եւ չկայ երկրի վրայ այնպիսի ազգ, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդն է, որին Աստուած առաջնորդեց, որ փրկի իր ժողովրդին։ Դու
Armenian NEA
Երկրի վրա չկա այնպիսի ազգ, ինչպիսին Իսրայելի քո ժողովուրդն է, որին Աստված առաջնորդեց՝ փրկելու որպես իր ժողովրդին, որպեսզի իր համար մեծ ու երևելի անուն ստեղծի՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին ազատեցիր Եգիպտոսից։