1 Chronicles 18:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իր որդին Ադորամը Դաւիթ թագաւորին ղրկեց, որպէս զի անոր բարեւ ընէ ու զանիկա օրհնէ, Ադրազարի դէմ պատերազմելուն ու զանիկա զարնելուն համար. (քանզի Ադրազար Թովուին հետ պատերազմներ կ’ընէր) ու անոր ամէն տեսակ ոսկիէ, արծաթէ, պղնձէ անօթներ ղրկեց ։
Armenian 2018
նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ նա իր որդի Ադորամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորա առողջութիւնը հարցնէ եւ նորան շնորհաւորէ, որ Ադրազարի հետ պատերազմեց եւ նորան յաղթեց. որովհետեւ Ադրազարի հետ պատերազմներ էր ունեցել Թովուն. և ամեն տեսակ ոսկիի, արծաթի եւ պղնձի անօթներ ուղարկեց։
Armenian Eastern Bible 1994
իր որդի Ադուրամին ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա առողջութիւնը հարցնելու եւ շնորհաւորելու նրան, քանզի իր դէմ
Armenian NEA
իր որդի Ադուրամին ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրանից խաղաղություն խնդրելու և շնորհավորելու նրան, քանի որ պատերազմել էր Ադրաազարի դեմ և հաղթել նրան, որովհետև Թովուն թշնամի էր Ադրաազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաև ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ։