1 Chronicles 19:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Յովաբ իրեն հետ եղող զօրքով Ասորիներուն մօտեցաւ, որպէս զի անոնց դէմ պատերազմի, բայց անոնք անոր առջեւէն փախան։
Armenian 2018
Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովաբն իր հետ եղող զօրքովն Ասորիներին մօտեցաւ պատերազմով, եւ նորանք փախան նորա առաջիցը։
Armenian Eastern Bible 1994
Յովաբն իր հետ եղած զօրքով ասորիների դէմ պատերազմի ելաւ, եւ սրանք փախուստի դիմեցին։
Armenian NEA
Հովաբն իր հետ եղած զորքով ասորիների դեմ պատերազմի ելավ, և նրանք փախուստի դիմեցին նրանից։