1 Chronicles 19:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք վարձեցին երեսունըերկու հազար կառք ու Մաաքայի թագաւորը եւ անոր զօրքը, որոնք գացին Մեդաբայի առջեւ բանակեցան. Ամմոնին որդիներն ալ իրենց քաղաքներէն հաւաքուեցան ու պատերազմելու գացին։
Armenian 2018
Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, և եկան ու բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամմոնացիները ևս իրենց քաղաքներից հավաքվեցին և եկան պատերազմելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք իրանց համար վարձեցին երեսունեւերկու հազար կառք եւ Մաաքայի թագաւորին ու նորա ժողովրդին, եւ եկան բանակ տուին Մեդաբայի առաջին. և Ամմոնի որդիքն էլ իրանց քաղաքներիցը ժողովուեցան եւ եկան պատերազմի։
Armenian Eastern Bible 1994
վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, Մովաբի արքային ու նրա զօրքին։ Սրանք եկան բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։
Armenian NEA
Նրանք վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի զորքը, նրա արքայի ղեկավարությամբ, որ եկան և բանակ դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամովնացիներն էլ հավաքվեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու։