1 Chronicles 2:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քարմիին որդին Աքարն էր, որ նզովուածքով մեղք գործեց ու Իսրայէլը նեղութեան մէջ ձգեց։
Armenian 2018
Քարմիի որդին էր Աքարը՝ Իսրայելին նեղություն բերողը, որը անօրենություն գործեց արգելված բաների նկատմամբ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Քարմիի որդին՝ Աքար՝ Իսրայէլին խանգարիչը, որ անօրէնութիւն գործեց նզովածով։
Armenian Eastern Bible 1994
Քարմիի որդին էր Աքարը, որ դժբախտութիւն բերեց Իսրայէլին՝ Աստծուն վերապահուած աւարից բաժին առնելով։
Armenian NEA
Զամրիի որդին էր Աքարը՝ Իսրայելին դժբախտություն պատճառողը, որ անտեսեց անեծքը։