1 Chronicles 20:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ ասկէ յետոյ Գազերի մէջ Փղշտացիներուն հետ պատերազմ եղաւ։ Այն ատեն Ովսացի Սովբաքը Ռափային որդիներէն եղող Սեփիան մեռցուց ու անոնք նուաճուեցան։
Armenian 2018
Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայի որդիներից Սեփիային և նվաճեց նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սորանից յետոյ եղաւ որ պատերազմ եղաւ Գազերում Փղշտացիների հետ. այն ժամանակ Ովսացի Սովբաքը զարկեց Ռափայի որդկանցից եղող Սեփիային եւ նորանց նուաճեց։
Armenian Eastern Bible 1994
Դրանից յետոյ Գազերում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքէն յարձակուեց հսկաների
Armenian NEA
Դրանից հետո Գազերում կրկին պատերազմ եղավ այլազգիների դեմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքեն սպանեց հսկաների որդիներից Սեպփիային և ընկճեց նրանց։