1 Chronicles 20:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ նորէն Գէթի մէջ պատերազմ եղաւ։ Երկայնահասակ մարդ մը կար, որուն մատները վեց վեց ըլլալով՝ քսանըչորս մատ ունէր. անիկա ալ Ռափային որդիներէն էր։
Armenian 2018
Կրկին պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար բարձրահասակ մի մարդ, որի ձեռքի և ոտքի մատները վեց-վեց լինելով՝ քսանչորսն էին։ Նա էլ էր Ռափայի սերնդից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կրկին պատերազմ եղաւ Գէթում, ու մի երկայնահասակ մարդ կար, որի մատերը վեց վեց լինելով՝ քսանեւչորս էին, նա էլ էր Ռափայի ծնունդիցը։
Armenian Eastern Bible 1994
Դարձեալ պատերազմ եղաւ Գէթում։ Այնտեղ կար մի շատ հսկայ մարդ, որի մատները վեց-վեց լինելով՝ ընդամէնը քսանչորս մատ
Armenian NEA
Դարձյալ պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար չափազանց մեծ մի մարդ, որը յուրաքանչյուր ձեռքին և ոտքին վեցական մատ ուներ, այսինքն՝ քսանչորս մատ։ Նա հսկաների ցեղից էր։