1 Chronicles 21:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դաւիթ Յովաբին ու ժողովուրդին իշխաններուն ըսաւ. «Գացէ՛ք, Իսրայէլը համրեցէ՛ք Բերսաբէէն մինչեւ Դան, ու հաշիւը ինծի բերէ՛ք, որպէս զի գիտնամ»։
Armenian 2018
Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան և հաշիվն ինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն ասեց Յովաբին եւ ժողովրդի իշխաններին. Գնացէք համարեցէք իսրայէլացիներին բերսաբէէից մինչեւ Դան, եւ հաշիւն ինձ մօտ բերէք որ իմանամ նորանց թիւը։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն ասաց Յովաբին եւ իր զօրքի հրամանատարներին. «Գնացէք հաշուառո՛ւմ կատարեցէք Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան
Armenian NEA
Դավիթն ասաց Հովաբին և իր զորքի հրամանատարներին. «Գնացեք հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելին Բերսաբեեից մինչև Դան և տվյալնե՛ր բերեք ինձ, որ գիտենամ նրանց թիվը»։