1 Chronicles 21:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Դաւիթ Աստուծոյ ըսաւ. «Այս բանը ընելով մեծ մեղք գործեցի, ուստի կ’աղաչեմ, քու ծառայիդ ներէ՛, քանզի մեծ յիմարութիւն ըրի»։
Armenian 2018
Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ես շատ մեղանչեցի որ այս բանն արի. Եւ հիմա աղաչում եմ ներիր քո ծառայի յանցանքը. որովհետեւ մեծ յիմարութիւն արի։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ յիմարացայ»։
Armenian NEA
Դավիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի՝ այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ հիմարացա»։