1 Chronicles 22:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ դուն քու քովդ խիստ շատ արհեստաւորներ՝ քարահատներ, որմնադիրներ, հիւսներ ու ամէն գործի համար ամէն տեսակ վարպետներ ունիս։
Armenian 2018
Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քեզ մօտ շատ գործաւորներ, քարահատներ, որմնադիրներ, հիւսեր եւ ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ ճարտար մարդիկ կան։
Armenian Eastern Bible 1994
բայց դու աւելացրո՛ւ եղածները, որ աւելի շատ լինեն արհեստաւորներ, որմնադիրներ, հիւսներ եւ ամէն տեսակ հմուտ
Armenian NEA
բայց դո՛ւ էլ ավելացրու եղածներին։ Քեզ հետ ունես նաև բազմաթիվ գործավորներ՝ արհեստավորներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն տեսակ գործի մեջ հմուտ մարդիկ։