1 Chronicles 24:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այս է անոնց կարգադրութիւնը իրենց պաշտամունքին համար ու Տէրոջը տունը մտնելու համար՝ իրենց հօրը Ահարոնին միջոցով իրենց տրուած օրէնքին համեմատ՝ ինչպէս Իսրայէլին Տէր Աստուածը անոր պատուիրեր էր։
Armenian 2018
Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտոնը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ այն կանոնի, որ տրված է նրանց իրենց հայր Ահարոնի ձեռքով, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը հրամայել էր նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս է նորանց համարը նորանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրանց կանոնովը, որ տրուած էր նորանց իրանց հայր Ահարօնի ձեռովը, ինչպէս որ Իսրայէլի Տէր Աստուածը նորան հրամայել էր։
Armenian Eastern Bible 1994
Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտամունքը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ իրենց իրաւունքի, որ հաստատել էր
Armenian NEA
Այս է նրանց դասակարգումը՝ համաձայն իրենց սպասավորության, որպեսզի Տիրոջ տունը մտնեն՝ ըստ իրենց իրավունքի, որ հաստատել էր իրենց նախահայր Ահարոնը, ինչպես որ պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։