1 Chronicles 24:31 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ասոնց համար ալ, իրենց եղբայրներուն Ահարոնին որդիներուն պէս, Դաւիթ թագաւորին ու Սադովկի ու Աքիմելէքի եւ քահանաներուն ու Ղեւտացիներուն տոհմապետներուն առջեւ վիճակ ձգեցին, թէ՛ տոհմապետներուն եւ թէ՛ անոնց պզտիկ եղբայրներուն համար։
Armenian 2018
Սրանք նույնպես իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին հավասար վիճակ գցեցին Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլխավորների առաջ։ Նույն բանը տեղի ունեցավ ինչպես տոհմապետների, այնպես էլ նրանց կրտսեր եղբայրների համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանք էլ վիճակ գցեցին իրանց եղբայրների՝ Ահարօնի որդկանց հաւասար Դաւիթ թագաւորի, Սադովկի, Աքիմելէքի եւ քահանայից եւ Ղեւտացոց ազգատոհմերի գլխաւորների առաջին՝ տոհմապետները իրանց փոքր եղբօր հաւասար։
Armenian Eastern Bible 1994
Ինչպէս իշխանների տոհմերը, նոյնպէս եւ իրենց կրտսերագոյն եղբայրները Ահարոնի որդիների նման վիճակ հանեցին Դաւիթ արքայի,
Armenian NEA
Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։