1 Chronicles 24:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եղիազարին որդիներուն մէջ գտնուած իշխանները Իթամարին որդիներուն մէջ գտնուածներէն շատ էին։ Զանոնք այսպէս բաժնեցին։ Եղիազարին որդիներուն համար տասնըվեց իշխան՝ իրենց ազգատոհմերուն համեմատ ու Իթամարին որդիներուն համար ութը իշխան ՝ իրենց ազգատոհմերուն համեմատ։
Armenian 2018
Նկատվեց, որ Եղիազարի որդիների մեջ իշխանավոր մարդիկ ավելի շատ էին, քան Իթամարի որդիների մեջ. և կատարվեց նրանց դասակարգումը։ Եղիազարի որդիների մեջ կային տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիների մեջ՝ ութ իշխան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ գտնուեցաւ, որ Եղիազարի որդկանց գլխաւոր մարդիկը աւելի շատ էին Իթամարի որդկանցից. Եւ նորանց դասակարգեցին՝ Եղիազարի որդկանց համար ազգատոհմերի իշխաններ տասնեւվեց. Եւ Իթամարի որդկանց համար իրանց ազգատոհմերի համեմատ ութ իշխան։
Armenian Eastern Bible 1994
Եղիազարի որդիների մէջ գտնուեցին աւելի շատ զօրաւոր իշխաններ, քան Իթամարի որդիների մէջ։ Նա նրանց նոյնպէս պաշտօնների
Armenian NEA
Եղիազարի որդիների մեջ գտնվեցին ավելի շատ զորավոր իշխաններ, քան Իթամարի որդիների մեջ։ Ուստի Եղիազարի որդիներին բաժանեց տասնվեց ազգատոհմերի իշխանների, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։