1 Chronicles 26:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Արեւելեան կողմին վիճակը Սեղեմիային ելաւ. ետքը անոր որդիին, խելացի ու օրէնսգէտ Զաքարիային համար վիճակ ձգեցին ու անոր վիճակը հիւսիսային կողմը ելաւ։
Armenian 2018
Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ արեւելեան կողմի վիճակը ընկաւ Սեղեմիային, եւ նորա խելօք խորհրդատու որդի Զաքարիայի համար վիճակ գցեցին, եւ նորա վիճակը դուրս եկաւ հիւսիս։
Armenian Eastern Bible 1994
Արեւելեան դռան վիճակն ընկաւ Սեմէիին ու նրա որդի Զաքարիային։ Իմաստուն Յովադի համար վիճակ գցեցին, եւ նրան բաժին ընկաւ
Armenian NEA
Արևելյան դռան վիճակն ընկավ Սեմեիին ու նրա որդի Զաքարիային։ Խորհրդական Հովադի համար վիճակ գցեցին, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։