1 Chronicles 27:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլի որդիներէն իրենց համրանքովը ազգատոհմի նահապետներէն ու հազարապետներէն եւ հարիւրապետներէն ու ոստիկաններէն, դասակարգութեան բոլոր գործին մէջ թագաւորին ծառայողներուն եւ բոլոր ամիսներուն՝ ամսէ ամիս մտնողներուն ու ելլողներուն ամէն մէկ դասը քսանըչորս հազար մարդ էր։
Armenian 2018
Ահա Իսրայելի որդիներն ըստ իրենց թվի. տոհմապետները, հազարապետները և հարյուրապետները. նրանց կառավարիչները, որոնք ծառայում էին թագավորին դասակարգման բոլոր գործերում։ Տարվա բոլոր ամիսներին ամսեամիս մտնողների և ելնողների ամեն մի դասը բաղկացած էր քսանչորս հազար մարդուց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիքն իրանց համարանքովը տոհմապետներ, հազարապետներ եւ հարիւրապետներ ունէին. Եւ նորանց ոստիկանները ծառայում էին թագաւորին դասակարգութեան ամեն գործումը. Եւ տարուայ ամեն ամիսներին ամիս ամիս մտնողների եւ ելնողների ամեն մէկ դասը քսանեւչորս հազար մարդ։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիներից սերուած ազգատոհմերի նահապետների, հազարապետների, հարիւրապետների, արքայի համար հաշուառում կատարող
Armenian NEA
Ահա Իսրայելի որդիները՝ իրենց թվերով. տոհմերի առաջնորդներ, հազարապետներ, հարյուրապետներ ու հաշվառում կատարող գրագիրներ, որոնք ամիս առ ամիս տարվա բոլոր ամիսներին ծառայում էին ժողովրդին արքունի բոլոր հարցերում և ելումուտի ամեն մի գործում։ Ամեն մի դասի թիվը քսանչորս հազար էր։