1 Chronicles 28:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթ իր որդիին Սողոմոնին ըսաւ. «Զօրացի՛ր ու քաջասիրտ եղի՛ր ու այս գործը լրացո՛ւր. մի՛ վախնար ու մի՛ զարհուրիր, քանզի Տէր Աստուած, իմ Աստուածս, քեզի հետ է. անիկա քեզ պիտի չթողու ու քեզ երեսէ պիտի չձգէ, մինչեւ որ Տէրոջը տանը ծառայութեանը բոլոր գործերը լմնցնես։
Armenian 2018
Ապա Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր և կատարի՛ր. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև Տեր Աստվածը՝ իմ Աստվածը, քեզ հետ է։ Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի, մինչև որ լրացնես Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն ասեց իր որդի Սողոմոնին. Զօրացիր, քաջասիրտ եղիր եւ կատարիր. մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ իմ Աստուած՝ Եհովայ Աստուածը քեզ հետ է. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ, մինչեւ Տիրոջ տան ծառայութեան բոլոր գործերը լրացնելը։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զօրացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր եւ մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի իմ Տէր
Armenian NEA
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։