1 Chronicles 28:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քահանաներուն ու Ղեւտացիներուն դասերը Աստուծոյ տանը բոլոր ծառայութեանը համար են ու ամէն ծառայութեան համար եւ ամէն գործի մէջ յօժարակամ իմաստուններ քեզի հետ են եւ իշխաններ ու բոլոր ժողովուրդը քու հրամանիդ կը նային »։
Armenian 2018
Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը կհնազանդվեն քո բոլոր հրամաններին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա քահանայից եւ Ղեւտացիների դասակարգերը Աստուծոյ տան բոլոր ծառայութեան համար. Եւ քեզ մօտ կան ամեն գործի համար բոլոր յօժարութեամբ ամեն ծառայութեան մէջ հանճարեղ մարդիկ. Եւ իշխաններն ու բոլոր ժողովուրդը քո ամեն հրամաններին կհնազանդեն։
Armenian Eastern Bible 1994
ինչպէս նաեւ քահանաների, Աստծու տանը մատուցուելիք բոլոր պաշտամունքների համար ղեւտացիների ամենօրեայ սպասաւորութեան
Armenian NEA
Ահա նաև քահանաների ու ղևտացիների խմբերը՝ Աստծու տան ողջ սպասավորության համար։ Բոլոր գործերում քեզ հետ կլինեն նաև բոլոր այն կամավորները, որոնք հմուտ են ամեն տեսակ արհեստի մեջ, իշխաններն ու համայն ժողովուրդը՝ պատրաստ քո հրամաններին»։