1 Chronicles 29:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի ես իմ բոլոր կարողութիւնովս իմ Աստուծոյս տանը համար՝ ոսկիէ բաներուն համար՝ ոսկի ու արծաթեղէններուն համար՝ արծաթ եւ պղնձեղէններուն համար՝ պղինձ ու երկաթեղէններուն համար՝ երկաթ ու փայտեղէններուն համար՝ փայտ ու եղնգնաքարեր, գամելու քարեր ու զարդի համար գոյնզգոյն քարեր եւ ամէն տեսակ պատուական քարեր ու մարմարիոն քարեր առատօրէն պատրաստեցի։
Armenian 2018
Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես բոլոր կարողութեամբս պատրաստել եմ Աստուծոյ տան համար ոսկեղէնների համար ոսկի, արծաթեղէնների համար արծաթ, պղնձեղէնների համար պղինձ, երկաթեղէնների համար երկաթ եւ փայտեղէնների համար փայտ, եղնգնաքարեր եւ ընդելուզանելու քարեր, գեղեցիկ եւ գոյնզգոյն քարեր, եւ ամեն տեսակ պատուական քարեր եւ մարմարիոն քարեր առատօրէն։
Armenian Eastern Bible 1994
Ըստ իմ կարողութեան պատրաստեցի իմ Աստծու տան շինանիւթերը՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկիւնների ու կամարների
Armenian NEA
Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։