1 Chronicles 29:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Դաւիթ բոլոր ժողովուրդին ըսաւ. «Հիմա ձեր Տէր Աստուածը օրհնեցէ՛ք»։ Բոլոր ժողովուրդը իրենց հայրերուն Տէր Աստուածը օրհնեցին եւ ծռելով՝ Տէրոջը ու թագաւորին երկրպագութիւն ըրին։
Armenian 2018
Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն ասեց բոլոր ժողովքին. Հիմա օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն. Եւ բոլոր ժողովքն օրհնեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, եւ խոնարհուելով երկրպագութիւն արին Տիրոջը եւ թագաւորին։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն ասաց բոլոր ժողովականներին. «Օրհնեցէ՛ք ձեր Տէր Աստծուն»։ Եւ բոլոր ժողովականները օրհնեցին իրենց հայրերի Տէր
Armenian NEA
Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։