1 Chronicles 29:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հետեւեալ օրը զոհեր ու ողջակէզներ մատուցանեցին Տէրոջը։ Հազար զուարակ, հազար խոյ, հազար գառ՝ անոնց ըմպելի նուէրներովը ու բոլոր Իսրայէլի համար շատ զոհեր մատուցանեցին ։
Armenian 2018
Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ զոհեր ու ողջակէզներ մատուցրին Տիրոջն այն օրուայ հետեւեալ օրը հազար զուարակ, հազար խոյ, հազար գառն, եւ նորանց թափելու նուէրները, եւ շատ զոհեր բոլոր Իսրայէլի համար։
Armenian Eastern Bible 1994
Յաջորդ օրը Դաւիթը հազար զուարակ, հազար խոյ ու հազար գառ ողջակիզեց դրանց համապատասխան ընծաներով եւ առատ զոհեր
Armenian NEA
Հաջորդ օրը Դավիթը զոհեր ու ողջակեզներ մատուցեց Տիրոջը՝ հազար զվարակ, հազար խոյ ու հազար գառ և դրանց հեղման ընծաները, և առատ զոհեր՝ ամբողջ Իսրայելի համար։