1 Chronicles 29:28 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բարի ծերութեամբ մեռաւ, կեանքէն, մեծութենէն ու փառքէն իր բաղձանքը առած եւ անոր տեղ իր որդին Սողոմոն թագաւոր եղաւ։
Armenian 2018
Նա մեռավ բարի ծերության մեջ՝ հագեցած իր ապրած օրերից, հարստությունից և փառքից։ Նրա որդի Սողոմոնը թագավորեց նրա փոխարեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մեռաւ բարի ծերութեամբ, կշտացած՝ օրերով, հարստութիւնով եւ փառքով. Եւ նորա որդի Սողոմոնը թագաւորեց նորա տեղ։
Armenian Eastern Bible 1994
Նա վախճանուեց խոր ծերութեան մէջ, առաջացած տարիքում, հարստութեան մէջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագաւորեց նրա
Armenian NEA
Նա վախճանվեց խոր ծերության մեջ, առաջացած տարիքում, հարստության մեջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագավորեց նրա փոխարեն։