1 Chronicles 3:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երուսաղէմի մէջ ասոնք ծնան անոր՝ Սամաա, Սովբաբ, Նաթան ու Սողոմոն։ Այս չորսը Ամիէլի աղջիկէն՝ Բերսաբէէն՝ ծնած էին։
Armenian 2018
Երուսաղեմում նրա համար ծնվեցին Սամաան, Սոբաբը, Նաթանը և Սողոմոնը. այս չորսը ծնվեցին Ամիելի աղջիկ Բերսաբեեից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սորանք ծնուեցան նորա համար Երուսաղէմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան եւ Սողոմոն. այս չորսը Ամիէլի աղջիկ Բերսաբէէից։
Armenian Eastern Bible 1994
Երուսաղէմում ծնուածներն են Սամաան, Սոբաբը, Նաթանը եւ Ամիէլի դուստր Բերսաբէէից ծնուած Սողոմոնը։
Armenian NEA
Սրանք էլ նրա համար ծնվեցին Երուսաղեմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան և Սողոմոն. այս չորսը Ամիելի դուստր Բերսաբեեից էին ծնվել։