1 Chronicles 4:38 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անուններով յիշուածները իրենց տոհմերուն մէջ իշխաններ էին ու անոնց ազգատոհմերը խիստ շատցան։
Armenian 2018
Այս անուն առ անուն հիշվածները իշխաններ էին իրենց տոհմերում, և նրանց հայրերի տները շատ էին տարածվել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս իրանց անուններովը յիշուածները իշխաններ էին իրանց տոհմերումը, եւ նորանց հայրերի տուները շատ տարածվում էին։
Armenian Eastern Bible 1994
Այս անուն առ անուն յիշուածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։
Armenian NEA
Այս անուն առ անուն հիշվածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։