1 Chronicles 5:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց ասոնք իրենց հայրերուն Աստուծոյն դէմ ապստամբեցան ու այն երկրին ազգերուն աստուածներուն ետեւէն երթալով պոռնկացան, որոնք Աստուած անոնց առջեւէն բնաջինջ ըրած էր։
Armenian 2018
Սակայն նրանք ապստամբեցին իրենց հայրերի Աստծու դեմ և պոռնկացան՝ հետևելով այդ երկրի ազգերի աստվածներին, որոնց Աստված բնաջնջել էր նրանց առջևից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ապստամբուեցին իրանց հայրերի Աստուծուն դէմ, եւ այն երկրի ազգերի աստուածներին հետեւելով պոռնկութիւն արին, որոնց բնաջինջ էր արել Աստուած նորանց առաջից։
Armenian Eastern Bible 1994
Նրանք, սակայն, ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդէպ, լքեցին նրան ու գնացին այն օտար երկրների աստուածների
Armenian NEA
Սակայն նրանք ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդեպ, պոռնկացան՝ գնալով այն օտար երկրների աստվածների հետևից, որոնց Աստված ոչնչացրել էր նրանց առջևից։