1 Chronicles 6:32 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց պաշտօնը վկայութեան խորանին առջեւ օրհնութիւն երգել էր։ Երբ Սողոմոն Երուսաղէմի մէջ Տէրոջը տունը շինեց, անոնք իրենց կարգին համեմատ իրենց պաշտօնին վրայ կը կենային։
Armenian 2018
Նրանք երգեցողությամբ ծառայում էին ժողովի վրանի առաջ, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը. նրանք իրենց պաշտոնը կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք ծառայում էին ժողովքի խորանի առաջին երգեցողութեամբ մինչեւ որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը Երուսաղէմում, եւ իրանց կարգին համեմատ կենում էին իրանց պաշտօնումը։
Armenian Eastern Bible 1994
Նրանք վկայութեան խորանի առջեւ երգեցողութեան իրենց պաշտօնը կատարեցին, մինչեւ որ Սողոմոնը Երուսաղէմում շինեց Տիրոջ
Armenian NEA
Նրանք Վկայության խորանի առջև նվագարաններով սաղմոսերգության պաշտոն էին կատարում, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը, և նրանք մնացին իրենց սպասավորության մեջ՝ ըստ իրենց կարգի։