1 Chronicles 7:29 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Մանասէին որդիներուն սահմաններուն քով Բեթսան ու անոր գիւղերը, Թանաք ու անոր գիւղերը, Մակեդդով ու անոր գիւղերը, Դովր ու անոր գիւղերը. Իսրայէլի որդիին Յովսէփին որդիները ասոնց մէջ կը բնակէին։
Armenian 2018
Իսկ Մանասեի որդիների կողմերում՝ Բեթսանը՝ իր գյուղերով, Թանաքը՝ իր գյուղերով, Մակեդդովը՝ իր գյուղերով և Դորը՝ իր գյուղերով։ Այստեղ էին բնակվում Իսրայելի որդի Հովսեփի որդիները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մանասէի որդկանց կողմերին բնակվում էին Բեթսան իր գիւղերովը, Թանաք իր գիւղերովը, Մակեդդով իր գիւղերովը, Դովր իր գիւղերովը. սորանցում էին բնակվում Իսրայէլի որդի Յովսէփի որդիքը։
Armenian Eastern Bible 1994
մինչեւ Մանասէի որդիների սահմանները, Բեթսանն իր գիւղերով, Թանաքն իր գիւղերով, Գաղաադն իր գիւղերով, Մակեդդոն իր
Armenian NEA
մինչև Մանասեի որդիների սահմանները, Բեթսանն ու իր գյուղերը, Թանաքն ու իր գյուղերը, Գաղաադն ու իր գյուղերը, Մակեդդոն ու իր գյուղերը և Դովրն ու իր գյուղերը։ Այնտեղ բնակվեցին Իսրայելի որդի Հովսեփի որդիները։