1 Chronicles 7:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու անոնց հետ անոնց ցեղին ու ազգատոհմին մէջ պատերազմի շարուող երեսունըվեց հազար զօրք կար, քանզի անոնց կիներն ու որդիները շատուոր էին։
Armenian 2018
Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդեր կազմող երեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց հետ իրանց հայրերի տոհմերիցն իրանց ազգումը պատերազմի զօրքի գունդեր կազմող կային երեսունեւվեց հազար. որովհետեւ շատ էին նորանց կանայքը եւ որդիքը։
Armenian Eastern Bible 1994
Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց տոհմատների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զօրաւոր
Armenian NEA
Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց գերդաստանների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զորավոր մարդիկ, որովհետև նրանց կանայք ու որդիները բազմացել էին։