1 Chronicles 9:29 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Միւս ամաններուն ու սրբարանին բոլոր գործիքներուն եւ նաշիհին ու գինիին ու իւղին եւ կնդրուկին ու համեմներուն վերակացուներն ալ անոնցմէ էին։
Armenian 2018
Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանցից էին որոնք նշանակուած էին միւս անօթների եւ սրբարանի անօթների եւ նաշիհի եւ գինիի եւ իւղի եւ կնդրուկի եւ համեմների վերայ։
Armenian Eastern Bible 1994
Նրանցից ոմանց յանձնուած էր սրբազան կահկարասիի, ընտիր ալիւրի, գինու, իւղի, կնդրուկի եւ այլ խնկերի հսկողութիւնը։
Armenian NEA
Ոմանց էլ հանձնված էր սրբազան կահկարասու, նաշիհի, գինու, յուղի, կնդրուկի և այլ խնկերի հսկողությունը։