1 Corinthians 1:7 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Որպէս զի ձեզի ոեւէ շնորհք չպակսի՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յայտնուելուն սպասելով.
Armenian 2017
որպէս զի ձեզի ոեւէ շնորհք չպակսի՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յայտնուելուն սպասելով.
Armenian 2018
որ ոչ մի շնորհ ձեզ չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանն սպասելով։
Armenian 2019
եւ ոեւէ շնորհք չի պակսիր ձեզի, մինչ կը սպասէք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի յայտնուելուն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ դուք չպակասուիք ոչ մի շնորհքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով.
Armenian Eastern Bible 1994
Դուք պակաս չլինէք եւ ոչ մի շնորհից՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը:
Armenian NEA
որ ոչ մի շնորհ չի պակասում ձեզ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։
Armenian Western NT 1994?
որպէսզի ո՛չ մէկ շնորհ պակսի ձեզի, մինչ կը սպասէք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան: