1 Corinthians 16:10 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Արդ՝ եթէ Տիմոթէոս գայ, նայեցէ՛ք որ ձեր քով առանց վախի մնայ. քանզի անիկա Տէրոջը գործը կը գործէ, ինչպէս ես ալ։
Armenian 2017
Արդ՝ եթէ Տիմոթէոս գայ, նայեցէ՛ք որ ձեր քով առանց վախի մնայ. քանզի անիկա Տէրոջը գործը կը գործէ, ինչպէս ես ալ։
Armenian 2018
Եթե Տիմոթեոսը գա, նայե՛ք, որ առանց վախենալու ձեզ մոտ մնա, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։
Armenian 2019
Երբ Տիմոթէոսը գայ, այնպէս ըրէք՝ որ չվախնայ ձեր մօտ մնալու։ Ան ալ Տիրոջ համար կ՚աշխատի, ինծի պէս.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հիմա եթէ Տիմոթէոսը գայ, նայեցէք որ անվախ լինի ձեզ մօտ. որ Տիրոջ գործն է գործում, ինչպէս որ ես էլ։
Armenian Eastern Bible 1994
Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ, որովհետեւ Տիրոջ գործն է անում, ինչպէս ինքս էլ:
Armenian NEA
Արդ, եթե Տիմոթեոսը գա, արե՛ք այնպես, որ առանց վախի մնա ձեզ մոտ, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։
Armenian Western NT 1994?
Ուրեմն եթէ Տիմոթէոս գայ, ուշադի՛ր եղէք որ մնայ ձեր քով առանց վախի. քանի որ ան կ՚ընէ Տէրոջ գործը, ինչպէս ե՛ս ալ: