1 Corinthians 5:10 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ գրածս ՝ ոչ թէ աշխարհի պոռնիկներուն, ագահներուն, յափշտակողներուն կամ կռապաշտներուն հետ. ապա թէ ոչ՝ պէտք էր որ դուք աշխարհէ դուրս ելլէիք։
Armenian 2017
Եւ գրածս ՝ ոչ թէ աշխարհի պոռնիկներուն, ագահներուն, յափշտակողներուն կամ կռապաշտներուն հետ. ապա թէ ոչ՝ պէտք էր որ դուք աշխարհէ դուրս ելլէիք։
Armenian 2018
Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։
Armenian 2019
Բայց յստակ է որ խօսքս հեթանոս աշխարհին անբարոյ մարդոց կամ ագահներուն կամ յափշտակողներուն կամ կռապաշտներուն մասին չէր. այլապէս ստիպուած պիտի ըլլայիք այս աշխարհէն հեռանալու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։
Armenian Eastern Bible 1994
եւ ոչ միայն այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ յափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թէ ոչ պարտաւոր պիտի
Armenian NEA
Բայց նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին կամ ագահներին կամ հափշտակողներին կամ կռապաշտներին, այլապես ստիպված պետք է լինեիք աշխարհից հեռանալ։
Armenian Western NT 1994?
Սակայն ոչ անշուշտ այս աշխարհի պոռնկողներուն, կամ ագահներուն, կամ յափշտակողներուն, կամ կռապաշտներուն հետ. այլապէս՝ պարտաւոր պիտի ըլլայիք աշխարհէն դուրս ելլել: