1 Corinthians 6:1 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ձեզմէ մէկը, եթէ բան մը ունենայ իր ընկերին հետ, կը համարձակի անիրաւներո՞ւն առջեւ դատուիլ, թէ սուրբերուն առջեւ։
Armenian 2017
Ձեզմէ մէկը, եթէ բան մը ունենայ իր ընկերին հետ, կը համարձակի անիրաւներո՞ւն առջեւ դատուիլ, թէ սուրբերուն առջեւ։
Armenian 2018
Եթե ձեզանից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի անիրավների՞ առաջ դատվել և ոչ թե սրբերի։
Armenian 2019
Ի՞նչպէս կ՚ըլլայ որ, երբ ձեզմէ մէկը ոեւէ խնդիր ունի իր ընկերոջ հետ՝ կը համարձակի անհաւատ հեթանոսներու դատաստանին դիմել, փոխանակ Աստուծոյ եկեղեցիինդիմելու ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ձեզանից մէկն՝ եթէ բան ունենայ իր ընկերի հետ, համարձակվո՞ւմ է անիրաւների առաջին դատուիլ եւ ոչ թէ սուրբերի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ.
Armenian NEA
Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի՞ դիմել անիրավների դատաստանին և ոչ թե սրբերի։
Armenian Western NT 1994?
Եթէ ձեզմէ մէկը խնդիր մը ունենայ ուրիշի մը հետ, միթէ կը յանդգնի՞ անարդարներուն առջեւ դատուիլ, եւ ո՛չ թէ սուրբերուն առջեւ: