1 Corinthians 7:28 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Իսկ եթէ ամուսնանաս՝ չես մեղանչեր եւ եթէ կոյսը ամուսնանայ՝ չի մեղանչեր։ Բայց այնպիսիները մարմնի նեղութիւն պիտի ունենան. սակայն ես ձեզի կը խնայեմ։
Armenian 2017
Իսկ եթէ ամուսնանաս՝ չես մեղանչեր եւ եթէ կոյսը ամուսնանայ՝ չի մեղանչեր։ Բայց այնպիսիները մարմնի նեղութիւն պիտի ունենան. սակայն ես ձեզի կը խնայեմ։
Armenian 2018
Բայց եթե ամուսնանաս, մեղանչած չես լինի, և եթե մի կույս ամուսնանա, մեղանչած չի լինի. բայց այդպիսիները մարմնական նեղություն կունենան, իսկ ես կցանկանայի ձեզ խնայել։
Armenian 2019
Եթէ ամուսնանաս՝ մեղք գործած չես ըլլար. կամ ոեւէ ամուրի կին եթէ ամուսնանայ՝ մեղք գործած չ՚ըլլար։ Բայց անշուշտ ամուսնական կեանքին յատուկ նեղութիւններ պիտի ունենան, որոնցմէ զերծ պիտի ուզէի տեսնել ձեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց եթէ ամուսնանաս, չմեղանչեցիր. եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չմեղանչեց. միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կունենան. իսկ ես խնայում եմ ձեզ։
Armenian Eastern Bible 1994
սակայն եթէ ամուսնանաս, մեղք գործած չես լինի. եւ եթէ կոյսն ամուսնանայ, մեղք գործած չի լինի: Բայց այդպիսիները մարմնի
Armenian NEA
Եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի, և եթե կույսն ամուսնանա, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնական նեղություն են ունենալու, որոնցից կուզենայի զերծ պահել ձեզ։
Armenian Western NT 1994?
Իսկ եթէ ամուսնանաս՝ չես մեղանչեր. ու եթէ կոյսը ամուսնանայ՝ չի մեղանչեր: Բայց այդպիսիները մարմինի մէջ տառապանք պիտի ունենան. իսկ ես կ՚ուզեմ խնայել ձեզի: