1 Corinthians 7:32 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Բայց ես կ’ուզեմ որ դուք անհոգ ըլլաք. վասն զի չամուսնացած մարդը Տէրոջը գործով մտահոգ է, թէ ի՞նչպէս Տէրոջը հաճելի ըլլայ։
Armenian 2017
Բայց ես կ’ուզեմ որ դուք անհոգ ըլլաք. վասն զի չամուսնացած մարդը Տէրոջը գործով մտահոգ է, թէ ի՞նչպէս Տէրոջը հաճելի ըլլայ։
Armenian 2018
Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի,
Armenian 2019
Ուստի կ՚ուզեմ որ հոգերէ զերծ ըլլաք։ Որովհետեւ կին չունեցողը միայն Տիրոջ հոգը կ՚ունենայ, ջանալով Տիրոջ կամքը ընել.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. չամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։
Armenian Eastern Bible 1994
Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ, ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը:
Armenian NEA
Ուստի ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք, որովհետև ով կին չունի, հոգում է Տիրոջ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի Տիրոջը։
Armenian Western NT 1994?
Բայց ես կ՚ուզէի որ դուք անհոգ ըլլաք. որովհետեւ ամուրին կը հոգայ Տէրոջ բաները, թէ ի՛նչպէս հաճեցնէ Տէրը: