1 Corinthians 9:21 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Օրէնքի տակ եղողներուն հետ օրէնքի տակ եղողի պէս եղայ, [ոչ թէ ես օրէնքի տակ էի,] որպէս զի օրէնքի տակ եղողներն ալ շահիմ. օրէնքի տակ չեղողներուն հետ օրէնքի տակ չեղողի պէս եղայ, (ոչ թէ ես Աստուծմէն օրէնք չունէի, հապա Քրիստոսին օրէնքին տակ էի,) որպէս զի օրէնք չունեցողներն ալ շահիմ.
Armenian 2017
օրէնքի տակ եղողներուն հետ օրէնքի տակ եղողի պէս եղայ, [ոչ թէ ես օրէնքի տակ էի,] որպէս զի օրէնքի տակ եղողներն ալ շահիմ. օրէնքի տակ չեղողներուն հետ օրէնքի տակ չեղողի պէս եղայ, (ոչ թէ ես Աստուծմէն օրէնք չունէի, հապա Քրիստոսին օրէնքին տակ էի), որպէս զի օրէնք չունեցողներն ալ շահիմ.
Armenian 2018
Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։
Armenian 2019
Մովսիսական Օրէնքը չճանչցող հեթանոսներուն հետ՝ հեթանոսի պէս եղայ, զանոնք եւս սիրաշահելու համար։ Ո՛չ թէ Աստուծոյ Օրէնքէն դուրս եկայ, այլ՝ Քրիստոսի օրէնքին ենթարկուեցայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չունեցողներին օրէնք չունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չունեցողներին շահեմ։
Armenian Eastern Bible 1994
Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ
Armenian NEA
Եղա օրենքի տակ նրանց պես, ովքեր օրենքի տակ են, չնայած այլևս օրենքի տակ չէի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա օրենքի տակ չեղողի պես՝ լինելով ոչ թե առանց Աստծու օրենքի, այլ Քրիստոսի օրենքի տակ, որպեսզի շահեմ նրանց, ովքեր օրենքի տակ չեն։
Armenian Western NT 1994?
Օրէնքի տակ եղողներուն հետ՝ իբր թէ Օրէնքի տակ, (ո՛չ թէ ես Օրէնքի տակ էի,) որպէսզի Օրէնքի տակ եղողներն ալ շահիմ: Առանց Օրէնքի եղողներուն հետ՝ իբր թէ առանց Օրէնքի, (ո՛չ թէ ես Աստուծմէ օրէնք չունէի, հապա Քրիստոսի օրէնքին տակ էի,) որպէսզի առանց Օրէնքի եղողներն ալ շահիմ: