1 John 1:2 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
(Եւ կեանքը յայտնուեցաւ ու տեսանք եւ կը վկայենք ու ձեզի կը պատմենք այն յաւիտենական կեանքը, որ Հօրը քով էր ու մեզի յայտնուեցաւ.)
Armenian 2017
(եւ կեանքը յայտնուեցաւ ու տեսանք եւ կը վկայենք ու ձեզի կը պատմենք այն յաւիտենական կեանքը, որ Հօրը քով էր ու մեզի յայտնուեցաւ).
Armenian 2018
և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց.
Armenian 2019
Անիկա նոյնինքն կեանքն էր, որ յայտնուեցաւ ։ Մենք տեսանք եւ կը վկայենք, ձեզի պատմելով անոր մասին, այսինքն՝ յաւիտենական կեանքին մասին, որ Հօրը հետ էր եւ այժմ մեզի յայտնուեցաւ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
(Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։)
Armenian Eastern Bible 1994
Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին,
Armenian NEA
Նա ինքը կյանքն էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք և պատմում ձեզ այն հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր և հայտնվեց մեզ։
Armenian Western NT 1994?
(արդարեւ կեանքը յայտնուեցաւ, մենք տեսանք զայն, եւ կը վկայենք ու կը պատմենք ձեզի այդ յաւիտենական կեանքին մասին, որ Հօրը քով էր եւ յայտնուեցաւ մեզի.) -