1 John 2:10 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ան որ իր եղբայրը կը սիրէ, լոյսի մէջ կը բնակի ու իր մէջ գայթակղութիւն չկայ.
Armenian 2017
Ան որ իր եղբայրը կը սիրէ, լոյսի մէջ կը բնակի ու իր մէջ գայթակղութիւն չկայ.
Armenian 2018
Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։
Armenian 2019
Մինչդեռ իր եղբայրը սիրողը լոյսի մէջ կը մնայ եւ գայթակղութեան պատճառ չի դառնար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում։
Armenian Eastern Bible 1994
Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ:
Armenian NEA
Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ, և նրա մեջ գայթակղություն չկա։
Armenian Western NT 1994?
Ա՛ն որ կը սիրէ իր եղբայրը, կը բնակի լոյսի մէջ, ու գայթակղութիւն չկայ իր մէջ: