1 John 4:13 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ասով գիտենք թէ մենք անոր մէջ կը բնակինք ու անիկա մեր մէջ, որ իր Հոգին մեզի տուաւ։
Armenian 2017
Ասով գիտենք թէ մենք անոր մէջ կը բնակինք ու անիկա մեր մէջ, որ իր Հոգին մեզի տուաւ։
Armenian 2018
Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ՝ մեր մեջ, որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ։
Armenian 2019
Ապացոյցը, թէ մենք Աստուծոյ միացած կը մնանք եւ Աստուած՝ մեզի, նոյնինքն իր Հոգին է, որ Աստուած մեզի տուաւ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանով գիտենք, որ մենք նորանում ենք բնակուած եւ նա մեզանում. որ իր Հոգուցը տուաւ մեզ։
Armenian Eastern Bible 1994
Սրանո՛վ գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ:
Armenian NEA
Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, և նա էլ՝ մեր մեջ. քանի որ նա իր Հոգուց տվեց մեզ։
Armenian Western NT 1994?
Ան իր Հոգիէն տուաւ մեզի. ասո՛վ գիտենք թէ մենք կը բնակինք անոր մէջ, ան ալ՝ մեր մէջ: