1 John 5:15 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Եւ եթէ գիտնանք թէ պիտի լսէ ինչ որ խնդրելու ըլլանք, ուրեմն կը գիտնանք թէ պիտի առնենք ինչ որ խնդրենք իրմէ։
Armenian 2017
Եւ եթէ գիտնանք թէ պիտի լսէ ինչ որ խնդրելու ըլլանք, ուրեմն կը գիտնանք թէ պիտի առնենք ինչ որ խնդրենք իրմէ։
Armenian 2018
Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։
Armenian 2019
Եւ երբ գիտենք թէ մեր խնդրանքները կը լսէ, գիտենք նաեւ՝ թէպիտի ստանանք ինչ որ կը խնդրենք իրմէ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից։
Armenian Eastern Bible 1994
եւ քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք
Armenian NEA
և որովհետև գիտենք, որ լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքների պատասխանը, որ հայցեցինք նրանից։
Armenian Western NT 1994?
Ու եթէ գիտե՛նք թէ կը լսէ մեզ՝ ի՛նչ որ ալ խնդրենք, գիտենք նաեւ թէ կ՚ունենանք այն բաները՝ որ կը խնդրենք իրմէ: