1 Kings 1:28 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթ թագաւորը պատասխան տուաւ ու ըսաւ. «Բերսաբէն ինծի կանչեցէք»։ Անիկա թագաւորին առջեւ եկաւ ու թագաւորին առջեւ կայնեցաւ։
Armenian 2018
Դավիթ թագավորը պատասխանեց և ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեին». և նա եկավ թագավորի մոտ ու կանգնեց թագավորի առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթ թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ինձ մօտ կանչեցէք բերսաբէին. Եւ նա եկաւ թագաւորի առաջը եւ կանգնեց թագաւորի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. «Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին»։ Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց։
Armenian NEA
Դավիթ արքան պատասխան տվեց՝ ասելով. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեեին»։ Նա մտավ նրա մոտ ու կանգնեց նրա դիմաց։