1 Kings 10:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սողոմոն կառքեր ու ձիաւորներ հաւաքեց ու անիկա հազար չորս հարիւր կառք ու տասներկու հազար ձիաւոր ունեցաւ։ Զանոնք կառքերու քաղաքներուն մէջ ու Երուսաղէմի մէջ թագաւորին քով տեղաւորեց։
Armenian 2018
Սողոմոնը կառքեր և ձիավորներ հավաքեց. ուներ հազար չորս հարյուր կառք և տասներկու հազար ձիավոր. և նրանց տեղավորեց կառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սողոմոնը կառքեր եւ ձիաւորներ ժողովեց եւ ունէր հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկու հազար ձիաւոր. Եւ նորանց տեղաւորեց կառքերի քաղաքներումը եւ Երուսաղէմ՝ թագաւորի մօտ։
Armenian Eastern Bible 1994
Սողոմոնը հաւաքեց ռազմակառքեր ու հեծեալներ։ Նա ունէր քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց
Armenian NEA
Սողոմոնը հավաքեց ռազմակառքեր ու հեծյալներ։ Նա ուներ քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղավորեց ռազմակառքերի համար սահմանված քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանված՝ Երուսաղեմում։ Նա գետից մինչև այլազգիների և եգիպտացիների սահմաններն իշխում էր բոլոր թագավորների վրա։