1 Kings 11:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Ադադ իր հօրը քանի մը Եդովմայեցի ծառաներու հետ փախաւ, որպէս զի Եգիպտոս երթայ։ Ադադ դեռ պզտիկ տղայ էր։
Armenian 2018
Այդ ժամանակ էլ Ադադն ինքն ու իր հոր ծառաներից մարդիկ, որ եդովմացի էին, իր հետ փախան, գնացին Եգիպտոս, երբ Ադադը փոքր երեխա էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Ադադն ինքը եւ իր հօր ծառաներից Եդովմացի մարդիկ իր հետ փախան գնացին Եգիպտոս. Եւ Ադադը փոքր երեխայ էր։
Armenian Eastern Bible 1994
Այդ ժամանակ Ադերն ինքը եւ իր հօր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։
Armenian NEA
Այդ ժամանակ Ադերն ինքը և իր հոր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։