1 Kings 11:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ադադ Փարաւոնին առջեւ շատ շնորհք գտաւ ու Փարաւոն իր կնոջ քոյրը, Թահփենէս թագուհիին քոյրը, անոր կնութեան տուաւ։
Armenian 2018
Եվ Ադադը մեծ շնորհ գտավ փարավոնի առաջ, և նա իր կնոջ քրոջը՝ Թահփենես թագուհու քրոջը, կնության տվեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ադադը շատ շնորհք գտաւ Փարաւօնի աչքի առաջին, եւ նա իր կնկան քոյրը նորան կին տուաւ՝ Թահփենէս թագուհիի քոյրը։
Armenian Eastern Bible 1994
Ադերը փարաւոնի առաջ մեծ շնորհ էր գտել, եւ փարաւոնը նրան կնութեան էր տուել իր «Մեծ տիկնոջ»՝ Թեկեմինայի քրոջը։
Armenian NEA
Ադերը փարավոնի առաջ մեծ շնորհ էր գտել, և փարավոնը նրան կնության էր տվել իր «Մեծ տիկնոջ»՝ Թեկեմինայի քրոջը։